Կոնգրես-ՀԺԿ դաշինքն այսօր իրենց կենտրոնական շտաբում ուղիղ եթերով հետեւում է ընտրատեղամասերի կարգուկանոնին եւ արձանագրել է բազմաթիվ խախտումներ։ Դաշինքի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ 90 տոկոսից ավելի ընտրատեղամասերում կուտակումներ են, ընտրատեղամասեր կան, որտեղ մինչեւ 100 հոգի մարդ է եղել քվեասենյակում․ «Հարյուրավոր բաց քվեարկություններ են եղել, մի քվեախցում 3-4 մարդ է եղել։ Սուրենավան գյուղում չի եղել, որ քվեախցում մի հոգի մարդ լինի։ Այդ նույն խախտումները շարունակվում են հիմա էլ, ու կարծես թե հիմնական խախտման տեսակն է։ Նաեւ ընտրողներին ուղղորդված տանում են քվեարկության»։ Արմեն Խաչատրյանի խոսքով՝ արձանագրվսծ դեպքերի մասով տեղեկացնում են ԿԸՀ-ին։ Ի դեպ, մեր այցելության պահին առաջին նախագահ, Կոնգրես-ՀԺԿ դաշինքի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւս շտաբում էր, կուսակիցների հետ հետեւում էր ընտրությունների ընթացքին։
Մանրամասները՝ տեսանյութում
Նյութի աղբյուրը ` hraparak.am