տուն Լուրեր Հարսանիք 3-րդ

Հարսանիք 3-րդ

121
0

kjkjk

Այսօր արդեն 2-րդ ամուսնական զույգն է եկել Բաղրամյան պողոտա: Նրանք ծաղիկներ և գաթա են բաժանել ցուցարարներին: Այս անգամ պողոտայում են գտնվում նորապսակներ Դավիթ Հակոբյանն ու դերասանուհի Նոնա Թելոյանը:

Զույգը նշեց, որ իր ներկայությամբ որոշել է ցույց տալ նորաստեղծ ընտանիքի աջակցությունը ցուցարարների կողմից առաջադրված պահանջներին: Զույգը նաև ընդգծեց, որ ուզում է ապրել Հայաստանում, ուստի իր համար շատ կարևոր օրվանից մի փոքրիկ հատված որոշել է անցկացնել պողոտայում, որտեղ երկրի ապագայի համար պայքարող մարդիկ են հավաքված:

Հիշեցնենք, որ վերը նշված զույգը այս օրերի ընթացքում Բաղրամյան պողոտա այցելած 3-րդ նորապսակներն էին: