տուն Լուրեր Հարձակվել են armtimes.com-ի լրագրողի վրա, փորձել խլել հեռախոսը․ տեսանյութ

Հարձակվել են armtimes.com-ի լրագրողի վրա, փորձել խլել հեռախոսը․ տեսանյութ

71
0

3908e2f08fd7bd423ac803a45154104d

Երեւանի Էրեբունի վարչական շրջանի թիվ 64 դպրոցում տեղակայված 10/29 ընտրատեղամասում հարձակվել են armtimes.com-ի լրագրող Տաթև Խաչատրյանի վրա, փորձել են խլել հեռախոսը։

«Երկու երիտասարդ մի պապիկի էին բերում ընտրելու, երիտասարդներից մեկն արդեն քվեարկել էր, բայց դեռ շարունակում էր գալ ընտրատեղամաս։ Երբ նկարում էի գործընթացը, մի երիտասարդ մոտեցավ, ասաց հենց հիմա պահի կամեռադ, հեռախոսս էր փորձում վերցնել, հարձակվեց վրաս, ասում էի ներկայացեք չէր ներկայանում»,-պատմում է լրագրողը։

Մանրամասները՝ տեսանյութում