Միջազգային հանրապետական ինստիտուտի սոցիոլոգիական հարցման մասնակիցների մեծամասնությունը բաց և թափանցիկ է գնահատել ՀՀ վարչապետի աշխատակազմի աշխատանքը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թափանցիկ ու բաց լինելու առումով ՀՀ վարչապետի աշխատակազմի աշխատանքը շատ բարենպաստ է համարել հարցման մասնակիցների 37 տոկոսը, ավելի շուտ բարենպաստ՝ 35 տոկոսը, ավելի շուտ ոչ բարենպաստ՝ 16 տոկոսը, շատ անբարենպաստ՝ 5 տոկոսը:
Հարցման արդյունքների համաձայն՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի աշխատանքն ընդհանուր առմամբ բարենպաստ է համարել 72 տոկոսը, անբարենպաստ՝ 24 տոկոսը: