տուն Լուրեր Հարց է` Ղազախստանը կցանկանա՞, որ Հայաստանն անդամակցի ՄՄ-ին. Բորիս Նավասարդյան

Հարց է` Ղազախստանը կցանկանա՞, որ Հայաստանն անդամակցի ՄՄ-ին. Բորիս Նավասարդյան

134
0

Boris-Navasardyan

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն ասաց, որ Հայաստանը չէ, որ որոշում է անդամակցել Մաքսային Միությանը, թե` ոչ:

«Անցել է արդեն մեկ տարի, ինչ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին խոստացել է անդամակցել Մաքսային Միությանը, սակայն էական փոփոխություններ դեռ չկան: Ավելին, հարց է` կանդամակցի, թե ոչ»,- ասում է նա,-« ՌԴ և Մաքսային միության միջև առաջանում են խնդիրներ, և հարց է առաջանում Ղազախստանի հետ կապված: Այս առումով շատ կասկածելի է՝ արդյոք Ղազախստանը կցանկանա՞, որ Հայաստանն անդամակցի, քանի որ Ռուսաստանի ձայները կրկնապատկվում են: Նրանք շատ լավ հասկանում են, որ Ռուսաստանը վճռական է արտաքին քաղաքականություն իրականացնելիս, և դիմադրել Պուտինին ոչ բոլորն են համարձակվում:

Սկզբնական շրջանում հայտարարություններն այլ էին ՝ Հայաստանը պետք է անդամակցեր ՄՄ-ին, իսկ այսօր ՝ Եվրասիական տնտեսական միությանը, որի մեջ մտնում է նաև ՄՄ-ն․«Այս պահին, հավանաբար, ընդհատակյա քննարկումներ են գնում և ուրևէ հստակ վերլուծություններ անելը դժվար է։ Հայաստանը սկզբնական շրջանում ցանկանում էր դառնալ ՄՄ-ի հիմնադիր պետություններից մեկը , սակայն դա էլ չստացվեց, և օդում է մնում Արցախի խնդիրը: Բոլորը հայտարարել են, որ ՀՀ մտնում է ՄՄ առանց ԼՂՀ-ի»,- նշում է Բորիս Նավասարդյանը։

Նավասարդյանը միանշանակ չի կարող ասել, թե արդյո՞ք հոկտեմբերի 10-ին կլինի համապատասխան պայմանագրի ստորագրում, թե` ոչ ․«Այն ժամանակ ՄՄ անադամ պետության նախագահները խոսում էին և այդ տեղից կարող էիք ինչ-որ բաներ հասկանալ, իսկ այժմ բոլորը լուռ են»։