տուն Քաղաքական Միջազգային Հարբած վարորդն է Մոսկվայում Total-ի նախագահի ինքնաթիռի կործանման պատճառը

Հարբած վարորդն է Մոսկվայում Total-ի նախագահի ինքնաթիռի կործանման պատճառը

111
0

310782-547160f6-58c7-11e4-983e-8817ef23774e

Արդեն տեղեկացրել ենք, որ կեսգիշերին Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում տեղի է  ունեցել ինքնաթիռի կործանում, որի հետևանքով զոհվել է աշխարհի խոշորագույն նավթային ընկերություններից մեկի՝ Total-ի նախագահ Քրիստոֆ դե Մարժերին։

Ռուսաստանի հատուկ քննչական ծառայությունը պարզել է, որ ձյուն մաքրող մեքենան, որին բախվել է ինքնաթիռը, կառավարվել է հարբած վարորդի կողմից։ Սա ինքնաթիռի կործանման հիմնական պատճառն է։

Հիշեցնենք, որ բացի Դե Մարժերիից, զոհվել են ինքնաթիռի անձնակազմի 3 անդամները։