տուն Լուրեր Հարավային Կորեայում փակվում է շան մսի խոշորագույն շուկան

Հարավային Կորեայում փակվում է շան մսի խոշորագույն շուկան

155
0

shunՀարավային Կորեայի Սոննամ քաղաքում սկսել են վերափոխել երկրում շան մսի խոշորագույն շուկան։ Վաճառողների մի մասը, որոնք գործարք էին կնքել կառավարության հետ, փոխել է իր որոշումը՝ բիզնեսի ուղղությունը փոխելու համար առաջարկված փոխհատուցումները ու սուբսիդիաները նրանց անբավարար են թվացել։

Կիմ Են Բակը, շան մսի վաճառողների ասոցացիայի ներկայացուցիչը, հայտնել էր, որ դիլերները համաձայն են շուկայի իրենց հատկացված մասի վերասարքավորման մասին քաղաքապետարանի որոշմանը։ «Բանակցությունների մի քանի փուլերից հետո մենք որոշել ենք կամավոր հրաժարվել շներին շուկայում մորթելուց»,- ասել է Կիմը։

Նրա ելույթը ընդհատել են գործընկերները, որոնք ասոցացիայի ներկայացուցչին դավաճան են հռչակել ու հայտնել, որ մտադիր են իշխանություններից պահանջել արդարացի փոխհատուցում, գրում է Newsru-ն։

Մորան շուկան բացվել էր 1960-ականներին։ Այնտեղ վաճառում են տարբեր ապրանքներ՝ անտիկվարիատից սկսած մինչեւ կենդանիներ։ Սոնամում տարեկան 80 հազար շուն է վաճառվում՝ ողջ կամ սատկած։ Այդ շուկան է իրացնում Հարավային Կորեայում գործածվող շան մսի մեկ երրորդը։