տուն Քաղաքական Միջազգային Հարավային Կորեայի ՍԴ-ում լսումներ են կայացել երկրի նախագահ Պակ Կըն Հեի...

Հարավային Կորեայի ՍԴ-ում լսումներ են կայացել երկրի նախագահ Պակ Կըն Հեի պաշտոնազրկման գործի շուրջ

139
0

seulԿորեայի Հանրապետության Սահմանադրական դատարանում (ՍԴ) դեկտեմբերի 22-ին բաց լսումներ են կայացել երկրի նախագահ Պակ Կըն Հեի պաշտոնազրկման գործի շուրջ: Առաջին նիստին մասնակցել են ՍԴ-ի երեք դատավորներ, Պակ Կըն Հեի կողմից՝ ինը փաստաբաններ, Ազգային ժողովի կողմից՝ 16 իրավաբաններ՝ Սահմանադրական դատարանի կողմից ինպիչմենտի հաստատման խնդրով Խորհրդարանական կոմիտեի ներկայացուցիչներ, տեղեկացնում է YTN հեռուստաալիքը:

Լսումների ընթացքում, որոնց վերջնական նպատակը իշխանությունից նախագահի հեռացման մասին խորհրդարանի որոշման հաստատումը կամ մերժումն Է, քննվում են վիճելի պահերը եւ վկաների ցուցմունքները իմպիչմենտի օրինաչափության վերաբերյալ:

Ազգային ժողովի ներկայացուցիչները հորդորել են Սահմանադրական դատարանին՝ հաստատել իմպիչմենտը, դրանով իսկ հավաստելով դրա համար բավականին լուրջ հիմքերի առկայությունը: Նրանք նաեւ նշել են, որ ՍԴ-ում Պակ Կըն Հեի կողմից ներկայացված բացատրությունները եւ սկանդալին մասնակից չլինելու վերաբերյալ նրա հայտարարությունը մի նպատակ են հետապնդում՝ ձգձգել իշխանությունից նրա վերջնական հեռացման գործընթացը:

Պակ Կըն Հեի փաստաբանները դեկտեմբերի 16-ին ՍԴ-ին հանձնել են մի փաստաթուղթ, որում նա մերժել Է կոռուպցիայի եւ մյուս հանցագործությունների մեջ իրեն առաջադրված մեղադրանքները, որոնք հիմք են դարձել պաշտոնազրկման համար: Մասնավորապես, նախագահն ընդգծել Է, որ իշխանությունից իրեն հեռացնելն անօրինական Է, քանի որ իրեն առաջադրված բոլոր մեղադրանքները մերկապարանոց են, իսկ օրենսդիրները երկրի ղեկավարի կողմից օրենքի խախտման ոչ մի ապացույց չեն տրամադրել: Պակ Կըն Հեն գտնում Է, որ դրանով իսկ խորհրդարանի պատգամավորների կողմից խախտվել Է իր անմեղության կանխա վարկածը:

Պակ Կըն Հեի նախագահական լիազորությունները ժամանակավորապես կասեցվել են այն բանից հետո, երբ դեկտեմբերի 9-ին խորհրդարանը քվեարկեց նրա պաշտոնազրկման օգտին: Պետության ղեկավարի պաշտոնակատար դարձավ երկրի վարչապետ Հվան Գյո Անը: Իշխանությունից նախագահի հեռացման գործընթացը վերջնականապես կավարտվի Սահմանադրական դատարանի կողմից քվեարկության արդյունքների հաստատումից հետո:

Պակ Կըն Հեին մեղադրում են իր մերձավոր ընկերուհուն՝ Չխվե Սուն Սիլին հովանավորելու մեջ, որը հայտնվել Է աղմկալի կոռուպցիոն սկանդալի կենտրոնում: Նոյեմբերի 20-ին Կորեայի Հանրապետության դատախազությունը հրապարակել Է Չխվե Սուն Սիլի, ինչպես նաեւ նախագահական վարչակազմի երկու նախկին աշխատակիցների գործով հետաքննության միջանկյալ արդյունքները. նրանց մեղադրանքներ են առաջադրվել կոռուպցիայի, կաշառաշորթության եւ ծառայողական լիազորությունների չարաշահման համար: Մասնավորապես, խոսքը վերաբերում Է մի շարք ընկերությունների վրա իբր գործադրված ճնշմանը՝ նրանց կողմից այն հիմնադրամներին տասնյակ միլիոնավոր դոլարների փոխանցման նպատակով, որոնք վերահսկվում Էին Չխվե Սուն Սիլի կողմից: Թեեւ նման ճնշման փաստը մինչ այժմ ապացուցված չԷ, քննիչները ենթադրում են, որ Պակ Կըն Հեն առնվազն տեղյակ Է եղել տեղի ունեցածին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: