Հարավային Կորեայի իշխանությունները թույլատրել են Հյուսիսային Կորեայի սահմանի մոտ տեղադրել հսկայական տոնածառ, չնայած, որ այդ հանգամանքը կարող է լուրջ դժգոհություններ առաջացնել հյուսիսային հարևանի ղեկավարության շրջանում։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Անվտանգության դրդապատճառներով այս տարի հարավցիներն ապամոնտաժել էին սահմանային գոտում տեղադրված աշտարակը, որը նաև զարդարում էին որպես տոնածառ։ Աշտարակը երևում էր հարևան պետության տարածքից, և Պհենյանը այն դիտարկում էր որպես կրոնական քարոզչության տարր։
Նոր տոնածառ տեղադրելու առաջարկով հարավկորեական իշխանություններին դիմել էր «Կորեայի քրիստանյա խորհուրդը»։ Քրիստոնյաները խոստանում են տոնածառը հանել Ծննդյան տոնից երկու շաբաթ անց։