Հարավային Կալիֆոռնիայում մեկ շարժիչով Piper PA18 ինքնաթիռը, որի վրա պաստառ է ամրացված եղել, վթարային վայրէջք է կատարել լողափի վրա, ուր հանգստանում էին տասնյակ մարդիկ: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Վթարի հետևանքով 12-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց:
Ընկնելուց հետո ինքնաթիռը շրջվել է: 23-ամյա օդաչուն չի տուժել: Ըստ մասնագետների` ինքնաթիռն ընկել է հզորությունը կորցնելու հետևանքով: