տուն Լուրեր Հարամ լինի էդ տեսչությունը. «Անտարես»-ի տնօրեն. Aravot.am (տեսանյութ)

Հարամ լինի էդ տեսչությունը. «Անտարես»-ի տնօրեն. Aravot.am (տեսանյութ)

154
0

Armen_Martirosyan

«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը մայիսի 29-ին «Պոստ սկրիպտում» ակումբում խոսելով Լեզվի տեսչության լուծարման մասին, ասաց. «Եթե բանակը կրակում է ժողովրդի վրա, հարամ լինի էդ բանակը, եթե Լեզվի տեսչությունը չի ծառայում լեզվին, հարամ լինի էդ տեսչությունը»: Նրա կարծիքով, լավ կլիներ, որ Լեզվի տեսչությունում լեզվի մասին մտածող մարդ նշանակվեր, ոչ թե մեկը, ում հարմար է նստել աշխատասենյակում եւ ընդամենը աշխատավայր ունենալ: Արմեն Մարտիրոսյանի ձեւակերպմամբ, օրինակ, Զավեն Բոյաջյանը կամ Արքմենիկ Նիկողոսյանը չէին հանդուրժի լեզվի հանդեպ որեւէ ոտնձգություն, սակայն նրանց նման մարդկանց չեն նշանակի այդ պաշտոնին: Ինչ վերաբերում է այն շրջանառվող մտքին, թե չեն թողնում Լեզվի տեսչությունը նորմալ աշխատի, «Անտարեսի» տնօրենն ասաց. «Իսկ ո՞վ է ասել, որ Լեւոն Խեչոյանին, Բրոդսկուն, Ախմատովային թողնում էին գրել…»: Արմեն Մարտիրոսյանի խոսքերով, լեզուն վաղուց մեռել է, հիմա հուղարկավորության մասին ենք խոսում: Մանրամասները՚ տեսանյութում

Ամբողջական հոդվածը` այս հասցեով՝ http://www.aravot.am/2017/05/29/888558/