«ՀԱՊԿ-ն այն կառույցն է, որի մեջ ապահովում ենք մեր միասնական անվտանգությունը», — լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։
Այն հարցին հարցին, թե նախօրեն հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի կրակոցից հայ զինվոր էր սպանվել, սակայն դեպքի վերաբերյալ ՀԱՊԿ-ը հայտարարությամբ հանդես չի եկել, ՀՀ արտգործնախարարը պատասխանեց.
«Մենք աշխատում ենք այդ շրջանակում, և ՀԱՊԿ-ի կողմից արձագանք լինել-չլինելը չի նշանակում, որ այդ կազմակերպությունում մենք մեր գործառույթը չենք իրականացնում»։