տուն Լուրեր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցն ամենագլխավորը չէ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցն ամենագլխավորը չէ

102
0

Այսօր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցն ամենագլխավորը  չէ։ Նրա խոսքով՝ ամենակարևորը ՀԱՊԿ-ի էֆեկտիվության և կազմակերպության անդամ երկրների փոխադարձ պարտավորությունների, անդամ պետությունների՝ ՀԱՊԿ-ի առջև ստանձնած պարտավորությունների ու ՀԱՊԿ-ի` անդամ երկրների առաջ ստանձնած պարտավորությունների կատարման հարցն է:

Փաշինյանը նաև ասաց, որ առիթի դեպքում անպայման խոսելու է Բելառուսի նախագահի հետ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցի շուրջ Բելառուսի նախագահի և ԱԳՆ խոսնակի մակարդակով արված հայտարարություններին` Փաշինյանը նշեց, որ հայկական կողմը դրանց պատասխանել է վարչապետի մակարդակով և ԱԳՆ խոսնակին պատասխանելու մտադրություն չունի։