տուն Արցախ Հանուն Հայաստան պետության ճակատի հայտարարությունը Արցախի վերաբերյալ

Հանուն Հայաստան պետության ճակատի հայտարարությունը Արցախի վերաբերյալ

123
0

chakat-472x265

Հայրենակիցներ,

Ոչ լեգիտիմ սահմանադրականիրավակարգով, կեղծընտրություններով, ժողովրդավարության և մարդուիրավունքների ոտնահարմամբ ՀՀնախագահի պաշտոնըբռնազավթած Ս. ՍարգսյանըԱրցախի հարցում հանդես է եկելհերթական պարտվողականհայտարարությամբ՝ խոսելով «շահեկան պահին» «ցավոտ փոխզիջումների» անհրաժեշտությանմասին:

Հանուն Հայաստան Պետության ճակատը հայտարարում է, որ կտրականապես մերժում ուդատապարտում է Հայաստանի Հանրապետության՝ ներառյալ Արցախի տարածքայինամբողջականության վերաբերյալ առևտրի կամ սակարկության որևէ փորձ:

Միևնույն ժամանակ Հանուն Հայաստան Պետության ճակատը արձանագրում է, որ
. Ս. Սարգսյանի հերթական հայտարարությունը պայմանավորված է բացառապես դրսի ուժերիօգնությամբ Հայաստանում իր դիրքերը ամրապնդելու շարժառիթով և միտված է իր արտաքինհովանավորներին հավատարմության և հնազանդ ծառայելու երաշխիքներ տալուն;
. ՀՀ իշխանությունների ոչ լեգիտիմությունը նրանց զրկում է Արցախի հարցով որևէ պայմանագիրկնքելու իրավունքից, իսկ կնքվող պայմանագրերն անվավեր են ի սկզբանե.
. Ադրբեջանը տևական ժամանակ է, ինչ իր քաղաքականության մեջ առաջնորդվում է բացահայտհայատյացությամբ, չի թաքցնում Հայաստանը՝ ներառյալ Արցախը, ռազմական ճանապարհովզավթելու իր մտադրությունը: Ցանկացած բանակցություն և փոխզիջումների մասինխոսակցություն օգտագործում է որպես շղարշ իր նպատակներին հասնելու համար.
. վերջին քառորդդարյա միջազգային փորձը ցույց է տալիս, որ «միջազգային երաշխիքները» անկարող են ագրեսորների նկատմամբ հուսալի պատվար դառնալ.
. Խաղաղության հաստատման, Արցախի և ողջ Հայաստանի անվտանգության միակ երաշխավորըամուր, ժողովրդավար, ինքնիշխան պետությունն է, նրա շուրջ համախմբված համայն հայժողովուրդն ու հայ զինվորը.
. ինչպես պետական, ազգային և հասարակական բոլոր ոլորտներում, նույնպես ևպաշտպանական ոլորտում ներկա անմխիթար վիճակի պատասխանատուն Սերժ Սարգսյանիգաղութային վարչախումբն է, և առկա բոլոր խնդիրների լուծման նախապայմանը այդվարչախմբի հեռացումն ու Հայաստանում լեգիտիմ, իրական ժողովրդավարականսահմանադրական իրավակարգի հաստատումն է:

Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ Հանուն Հայաստան Պետության ճակատը դիմում է համայնհայությանը զգոնության և անհրաժեշտ պահին ոտքի կանգնելու կոչով, որպեսզի թույլ չտրվիվարչախմբին կյանքի կոչել դավաճանական գործարքը, այլապես Արցախը կարժանանաՆախիջևանի ճակատագրին, իսկ բնակչությանը կսպառնա իսպառ ֆիզիկական ոչնչացում:

Հանուն Հայաստան Պետության ճակատը զգուշացնում է՝

–Ցանկացած իշխանություն, որը կփորձի ինչ–ինչ «հիմնավորումներով» օտար ուժի զոհաբերելհայրենիքի շահերը և հազարավոր հայորդիների արյան գնով ազատագրված հայրենիքի մասըհանձնել թշնամուն՝ դատապարտված է և վաղ թե ուշ ենթակա է հայ ժողովրդի արդար դատին:
Հայրենիքի դավաճանությունը վաղեմության ժամկետ չունի:
Հանուն Հայաստան Պետության ճակատ