Կառավարության այսօրվա նիստի սկզբում վարչապետ Կարեն Կարապետյանը փոխեց նիստի օրակարգը: Նա նշեց, որ դեռ նախարարություններից և գերատեսչություններից մինչև վերջ չեն ստացել առաջարկություններ, թե որ հարցերը, գործառույթներն ու որոշումներն են կատարվելու և որոշվելու իրենց մակարդակում, որպեսզի կառավարություն չգան, բայց տեխնիկական բնույթի և հանրության համար հետաքրքրություն չներկայացնող հարցերը առաջարկում են տարբերակել որպես կառավարության նիստում չքննարկվող:
Կարապետյանը թվարկեց մեկ տասնյակից ավելի հարցեր և հայտարարեց, որ դրանք դուրս են գալիս կառավարության այսօրվա նիստի օրակարգից: