Araratnews.am-ի տեղեկություններով՝ «Հանրապետություն» և Ազատ դեմոկրատներ կուսակցություններն ԱԺ արտահերթ ընտրություններին կմասնակցեն «Մենք» դաշինքով: Դաշինքի ցուցակում կլինի սփյուռքի նախարարության նախկին աշխատակից, ակտիվիստ Անուշ Լալայանը:
Araratnews.am-ի հետ զրույցում Անուշ Լալայանը, որը նաև Ազատ դեմոկրատներ կուսակցության անդամ է, չբացառեց դաշինքի ցուցակում ընդգրկվելը, ընդ որում՝ ցուցակի առաջին հնգյակում:
Ինչ վերաբերում է ընտրություններին մասնակցելու ձեւաչափին ու դաշինքի անվանը, կուսակցականի խոսքով՝ դեռ ոչ մի բան հստակ չէ. «Բանակցում ենք ոչ միայն «Հանրապետության», այլեւ տարբեր քաղաքական ուժերի հետ»:
Անուշ Լալայանը խոստացավ՝ հանրությունն առաջիկայում լավ անակնկալներ ու նորություններ կլսի:
Սոնա Դավթյան