տուն Լուրեր Հանրապետության վերացման մարտահրավեր կա. «Չեք անցկացնի»-ին ակնկալում է բազմամարդ հանրահավաք

Հանրապետության վերացման մարտահրավեր կա. «Չեք անցկացնի»-ին ակնկալում է բազմամարդ հանրահավաք

139
0

cheq anckacni

«Ամենակարևոր գործը փողոցում մարդկանց պայքարն է, ժողովուրդը պետք է պայքարի: ՀՀ-ի վրա կախված է մարտահրավեր՝ հանրապետության վերացման մարտահրավեր: Ստեղծվելու է  կուսակցապետություն»,- ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում ասաց «Չեք անցկացնի» նախաձեռնության անդամ Դավիթ Հովհաննիսյանը: Պնդում է՝ այդ գիտակցումը մարդկանց պետք  է բերի հրապարակ:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի հայտարարությանը, որ ինքը որևէ պաշտոն ստանձնելու մտադրություն չունի՝ Դավիթ Հովհաննիսյանն ասաց. «Սերժ Սարգսյանն ասել է՝ չի զբաղեցնելու նախագահի, վարչապետի պաշտոնը, բայց այս համակարգում ո՞վ է գիժ՝ գնա զբաղեցնի սիմվոլիկ պաշտոն»:

Նախաձեռնության մեկ այլ անդամ Հրայր Մանուկյանն էլ նշեց՝ հասարակության մոտ չպետք է լինի կարծիք, որ իրենք մարդկանց են իրենց հետևից տանում:

Հրայր Մանուկյանը պնդեց կհաղթեն՝ եթե միասնաբար պայքարեն, պետք է համախմբվեն ոչ միայն հրապարակներում, այլ նաեւ քվեարկությանը նախորդող շրջանում: Նախաձեռնության անդամը համոզված է՝ այսօր Ազատության հրապարակը բազմամարդ կլինի:

Հիշեցնենք՝ այսօր ժամը 18:00-ին Ազատության հրապարակում տեղի կունենա հանրահավաք՝ ընդդեմ Սահամանդրական փոփոխությունների: