տուն Լուրեր Բլոգ Հանրապետության տարածքում հյուսիս-արևմտյան կողմից նկատվում է արկտիկական օդի բուռն ներհոսք

Հանրապետության տարածքում հյուսիս-արևմտյան կողմից նկատվում է արկտիկական օդի բուռն ներհոսք

91
0

Gagik-Surenyan

Մարտի 15-ի ժամը 13:00 դրությամբ հանրապետության տարածքում հյուսիս-արևմտյան կողմից նկատվում է արկտիկական օդի բուռն ներհոսք, որն ուղեկցվում է քամու ուժգնացմամբ առանձին հատվածներում 18-20մ/վրկ, լեռնային և նախալեռնային մի շարք շրջաններում առկա են տեղումներ ձյան տեսքով, օդի ջերմաստիճանը 13:00-ին երեկվա նույն ժամի համեմատ նվազել է 8-12 աստիճանով, Շիարկում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց Ձորի լեռնային գոտիներում 13:00 դրությամբ 0…-4 աստիճան է, Լոռիում +2…+4. Տավուշում +6…+10, Արարատյան դաշտում, Վայոց Ձորի, Արագածոտնի նախալեռներում և Սյունիքում +7…+10, Երևանում +6…+9:

Գագիկ Սուրենյանի ֆեյեսբուքյան գրառումը: