Հանրապետական կուսակցության, գումարած Բարգավաճ Հայաստան կուսակցության որոշ մնացորդնե՝ր Միքայել Մելքումյանի տեսքով, հոսանքի թանկացման աբսուրդային անհիմնությունը սկսել են արդեն կոծկել 90-ականները հիշեցնելով, հովհարային անջատումներով և երկիր կառուցվելու մասին լոլոներով: Այսպիսի ծաղրը հայաստանյան հասարակության հանդեպ ցավալիորեն սովորական է դարձել: Այլևս գործող վարչակարգն իր քաղցկեղային ճյուղավորումներով չի փորձում անգամ ձևականորեն «խաբել կամ սիրաշահել» հանրությանը, այլ ուղղակիորեն բռնել է ցինիզմի ճանապարհը: Թողնենք մի կողմ 90-ականները, իրենց բոլոր թերություններով հանդերձ:
Մենք այժմ գտնվում ենք 2010-ականներում և հարցը ուղղակիորեն վերաբերում է ոչ թե պատերազմի, հետխորհրդային ճգնաժամի, թեկուզ 90-ականների վատ ու կոոռուպցիոն ղեկավարների մասին, այլ պարզապես ռուսական ինչ-որ չինովնիկի ղեկավարած կազմակերպության չարաշահումների և հայրենական «ղեկավարության» կողմից այդ չարաշահումները ՀՀ քաղաքացիների հաշվին փակելու մասին:
Այս պարզագույն խնդիրը տարրալուծել ինչ-որ տրաֆարետային ոչ արտոնագրված ցույց, անօրինական երթ կամ նմանատիպ այլ բնորոշումներով մեղմ ասած անմեղսունակություն է, իսկ ցավալիորեն ճշտգրիտ ասած վարչակարգային ձեռնածություն է: Եզրափակելով ընդամենը կցանկանայինք նշել, որ այստեղ էական չէ, թե ինչ ծրագրեր ունի վարչակարգը այս պահին Բաղրամյան պողոտայում ընթացող նստացույցի հետ կապված, խնդիրը ներկա պահին միայն հայաստանյան առկա վարչակարգի, առկա կառավարության իմպոտենտության մեջ է, որի հանդեպ երկրում գործող, թեկուզ և հարուստ կազմակերպության ղեկավար ռուսական չինովնիկը մեղմ ասած արհամարական վերաբերմունք ու ամենաթողություն է դրսևորում տևական ժամանակ:
Աղասի Մարգարյան