Սերժ Սարգսյանը գիտի, որ ՀՀ-ում չկա մարդ, որ իրան պադդերժկա անի: Այս մասին, այսօր «Չեք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության հրավիրած հանրահավաքի ժամանակ իր ելույթում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Մանուկյանը վստահեցրեց, որ Ոչ-ի հանրահավաքին հայտարարեց, որ շատ գյուղերում են եղել,և համոզվել, որ բոլորը դեմ են սահմանադրական փոփոխություններին. «Ժողովուրդը շատ լավ հասկանում ա, գիտի ինչ ա տեղի ունենում, բոլորը գիտեն, որ էստեղ սահմանադրության խնդիր չկա, Սերժ Սարգսյանը գիտի, որ ՀՀ-ում չկա մարդ, որ իրան պադդերժկա անի»,-ասաց նա՝ վստահեցնելով, որ հանրաքվեն կեղծվելու է:
Արամ Մանուկյանը նաեւ նշեց, որ խնդիրը պարզ է. փոփոխություններին դեմ հանդես եկող ուժերը և քաղաքացիները պետք է միավորվեն ոչ ասելու Սերժ Սարգսյանին ու սահմանադրության փոփոխոխությանը. «Մեր խնդիրը շատ կարճ է, հարկավոր է ոչը դարձնել հնարավորություն ու ժողովրդի միասնական կամքը ցույց տալ՝ Սերժ Սարգսյանից ազատվելով ու ձեր երազին հաջողություն տալով»,-ասաց նա: Մանուկյանի ելույթից հետո մարդիկ սկսեցին վանկարկել Սեր-ժիկ, հե-ռա-ցիր: