տուն Լուրեր Հանրահավաք կազմակերպում են, որ ի՞նչ անեն. վերլուծաբան

Հանրահավաք կազմակերպում են, որ ի՞նչ անեն. վերլուծաբան

109
0

ruben

Քառյակն այսօրվա հանդիպումից հետո հայտարարեց հանրահավաքի անցկացման օրը` հոկտեմբերի 10, բայց հանրահավաքը կանցկացվի եռյակով.  ՀՅԴ-ն չի մասնակցի` սահմանադրական բարեփոխումների շուրջ այլ տեսակետ ունենալու պատճառով: Այս ամենի շուրջ araratnews.am-ը զրուցեց փորձագետ, վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանի հետ. «Այն, որ քառյակի ներսում չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ՝ նորություն չէ, տարաձայնություններ ի սկզբանե էլ եղել են: Որ հայտարարում են քառյակ գոյություն ունի և անունն էլ դրել են «հրաշալի քառյակ»՝ այդպես չէ. այնտեղ ոչ մի հրաշալի բան չկա», — խոսելով առաջիկայում կայանալիք հանրահավաքի մասին՝ ասաց վերլուծաբանը` անելով հռետորական հարցադրում` հանրահավաք կազմակերպում են որ ի՞նչ անեն: Ռուբեն Մեհրաբյանի խոսքով`  նրանց հանրահավաքը հանրությանը չի էլ հետաքրքրում ու անգամ չգիտեն` ինչի համար են հանրահավաք անելու:

«Այն, ինչ իրենք անում են՝ հանրության շահերի հետ կապ չունի, ավելի շատ կատարում է այդ շահերը նենգափոխելու խլացուցիչի գործառույթ: Մենք տեսնում ենք, որ իշխանական կողմը չի սպասարկում  հանրության շահերը, և ավելի ցավալի է, որ դա չի արվում նաև ոչ իշխանական ուժերի կողմից, որոնք զլանում են նույնիսկ իրենք իրենց ընդդիմություն կոչել»,-  նշեց վերլուծաբանը` ընդգծելով նաև, որ սա մի գործընթաց է, որը ենթակա չէ քաղաքական խորը վերլուծության:

Շողիկ Գալստյան