Մարդը տեսախցիկում կա, չեք կարողանում գտնել, բա որ չլիներ տեսախցիկ, քանի՞ օր կպահանջվեր, որ գտնեիք: Այսօր Կառավարության նիստում հարցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը փոխոստիկանապետին:
Խոսքը, հիշեցնենք՝ վերաբերում է Երեւանի 2800-ամյակին նվիրված այգու՝ թղթե նավակով տղայի արձանի ձեռքը կոտրելուն:
Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց գտնել արձանը կոտրողին:
Վարչապետը խոսեց նաև այգուն կից Ալեքսանդր Մյասնիկյանի արձանը ժապավենով կապելուն: Նրա խոսքով՝ դա պետք է հանել, իսկ եթե քարերի թափվելու խնդիր կա, ապա հարցը պետք է լուծվի: «Կասեք՝ հանեն ժապավենը: Այդ մարդիկ քթի ծակ չունեն, երբ ժապավենը փաթաթում են արձանին: Թող ոստիկանությունից բերեն նորմալ արգելափակոցներ դնեն արձանի մոտ, եթե դրանց կարիքը կա»,- հորդորեց Կառավարության ղեկավարը: