տուն Լուրեր Հանդիպում այնուամենայնիվ եղել է՝ այն էլ գործարարների նախաձեռնությամբ

Հանդիպում այնուամենայնիվ եղել է՝ այն էլ գործարարների նախաձեռնությամբ

138
0

Հայկական օրաթերթերից մեկն օրեր առաջ գրել էր, որ  ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանն ու հայտնի գործարար Կամո Ավագումյանը չեն ցանկացել հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: AraratNews.am-ի տեղեկություններով՝  լուրերը սուտ են, և վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է և՛ Կամո Ավագումյանի, և՛ Սամվել Կարապետյանի հետ:

Մեզ հետ զրույցում տեղեկությունը հաստատեց նաև վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը: «Ձեր տեղեկությունները ճիշտ են, հանդիպումը տեղի է ունեցել»,- ասաց Կարապետյանը, նշելով, որ հանդիպումը տեղի է ունեցել գործարարների նախաձեռնությամբ:

Հանդիպումը տեղի է ունեցել վարչապետի Մոսկվա կատարած վերջին այցի ժամանակ: Մեզ տեղեկություններ են հասել նաև այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի և գործարարների հանդիպումը տևել է 2 ժամից ավելի, իսկ  գործարար աշխարհի ներկայացուցիչները վարչապետի հետ հանդիպումից գոհ են եղել, նրանց զարմացրել են Փաշինյանի ազնվությունն ու հեռատեսությունը: Հանդիպմանը քննարկվել են մի շարք ծրագրեր: