Ես հանցագործության վերաբերյալ հաղորդում եմ ներկայացրել։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրուցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ անդրադառնալով իրեն ուղղված սպառնալիքներին:
«Ինձ համար տհաճ է, որ նախաքննության գաղտնիքը հրապարակվել է, ես հանցագործության վերաբերյալ հաղորդում եմ ներկայացրել, դրանից հետևում է, որ ես դրա մեջ տեսել եմ սպառնալիք: Պահպանենք նախաքննական գաղտնիքը, որովհետև դա հանգեցնում է իմ անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի խախտման»,- ասաց նա: