տուն Լուրեր Համաշխարհային բանկը 150 մլն դոլար է հատկացրել Ուկրաինային

Համաշխարհային բանկը 150 մլն դոլար է հատկացրել Ուկրաինային

180
0

ekonomika

Ուկրաինան Համաշխարհային բանկից որպես նոր պարտք 105 մլն դոլար է ստացել՝ արտահանմանը նպաստող փոքր ու միջին բիզնեսի աջակցության համար. հաղորդում է Gazeta.ru-ն՝ հղում կատարելով Համաշխարհային բանկի մամուլի ծառայությանը։

«Ուկրաինան ունի յուրօրինակ և կրեատիվ գործնական ներուժ և կարող է արտադրել բարձրորակ ու մրցունակ արտադրանք»,- հայտնել է Համաշխարհային բանկի Բելառուսի, Մոլդովայի և Ուկրաինայի գծով տնօրեն Սատու Կահկոնենը։

Պաշտոնյան նշել է, որ չնայած դրան՝ Ուկրաինան երկրում արտահանման հնարավորությունները սահմանափակող խոչընդոտներ ունի, հավելելով, որ դրանցից մեկը անբավարար ֆինանսավորումն է։