ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջինն է շնորհավորել հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի 45-րդ նախագահ ընտրվելու կապակցությամբ: ՌԴ ղեկավարը հույս է հայտնել, որ երկու երկրների միջև ճգնաժամը կհաղթահարվի, և հաջողություններ մաղթել Թրամփին:
Թուրքիայի ԱԳ նախարարն ու վարչապետը նույնպես շնորհավորել են ԱՄՆ-ի նորընտիր նախագահին:
Թրամփին իր շնորհավորանքներն է հղել նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը` մաղթելով, որ կողմերի միջև կապն էլ ավելի ամրապնդվի: