ՌԴ Գերագույն դատարանի վերաքննիչ ատյանը անփոփոխ է թողել «Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրես» հասարակական կազմակերպությունը լուծարելու մասին Գերագույն դատարանի մայիսի 15-ին կայացրած որոշումը. հաղորդում է РАПСИ-ն:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտել:
ՌԴ արդարադատության նախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ կազմակերպությունը կոպիտ խախտումներ է կատարել, որոնք անուղղելի էին և կանոնավոր բնույթ ունեին: