Այսօր արդեն համացանցում են հայտնվել «Դեպի Եվրատեսիլ» երգի մրցույթի 5 մասնակցի՝ Թամար Կապրելյանի, Սուրեն Պողոսյանի, Nemra խմբի, Հայկ Կասպարովի եւ Ամալյա Մարգարյանի երգերը: Մինչև հունվարի 18-ը համացանցում կհայտնվեն մրցույթի բոլոր մասնակիցների երգերը, որով հաղթելու դեպքում Հայաստանը կներկայացնեն «Եվրատեսիլ» երգի մրցույթում:
Հաջորդ 5 մասնակիցների՝ Սևակ Խանաղյանի, Կամիլի, Angel-ի, Alternative խմբի և Տյոմի երգերը համացանցում կհայտնվեն վաղը՝ հունվարի 16-ին: