Սիրիայի նախագահ Վալիդ Մուալեմի անունով սոցցանցերում գրանցված օգտահաշիվների վրա երեկ հայտնվել են գրառումներ, որոնք լուրջ քննարկումների և անհանգստության առիթ են դարձել համացանցի արաբախոս հատվածում։
Գրառումներից մեկում նշվել է, որ Սիրիայի նախագահն առաջիկա ժամերին կհայտարարի հրաժարականի մասին հեռուստատեսության և ռադիոյի եթերում։ Մի քանի ժամ անց նույն օգտահաշվի վրա հայտնվել է մեկ այլ գրառում, որում նշվում էր, որ հրաժարականը կկայանա երկուշաբթի օրը։
Արաբական համացանցը քննարկում է, թե ինչպես են այդ գառումները հայտնվել վիրտուալ տիրույթում և ովքեր են դա իակաանացնում։ Ժամեր անց այդ օգտահաշիվը հեռացվել է սոցցանցից։