Հալեպի պատմաբաններն ու ճարտարապետները քաղաքի ազատագրումից հետո ցանկանում են վերադարձնել նրա Ազգային թանգարանի, հին գրադարանի և հռոմեական ջրանցույցի նախկին տեսքն ու փառքը. հաղորդում է Ria.ru-ն:
«Ցուցանմուշների թվով Սիրիայում երկրորդ Ազգային թանգարանը այժմ գտնվում է անմխիթար վիճակում, շուրջը պայթյուններից առաջացած անցքեր են, ջարդված պատուհանների ապակիներ, սակայն մեզ հաջողվել է պահպանել եզակի հնագիտական գտածոները»,- աղբյուրի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասել է թանգարանի տնօրեն Ռահավ Խամուին։
Նա նշել է, որ առայժմ հայտնի չէ, թե երբ թանգարանն իր դռները կբացի այցելուների համար, բայց հավաստիացրել է, որ Սիրիայի կառավարության ակտիվ աջակցությամբ վերակառուցման աշխատանքները կավարտվեն մեկ տարվա ընթացքում։