Այսօր հումանիտար դադար է հաստատվել Սիրիայի հյուսիսային մայրաքաղաք Հալեպում (Դամասկոսից 360 կմ հեռավորության վրա): Ինչպես նշվում է Սիրիայի զինված ուժերի հրամանատարության հայտարարության մեջ, այն կշարունակվի տեղական ժամանակով ժամը 08:00-ից մինչև 19:00-ը. հայտնում է ТАСС-ը:
Սիրիայի կառավարությունը վաղօրոք հայտարարել էր, որ Հալեպի մի քանի շրջաններում զորքերը հետ են քաշվում իրենց դիրքերից, որպեսզի «զինյալները հնարավորություն ունենան հատուկ ստեղծված միջանցքներով հեռանալ Հալեպի արևելյան շրջաններից»:
Իշխանությունները «բոլոր միջոցները ձեռնարկել են, որպեսզի իրականացվի խաղաղ քաղաքացիների ու վիրավորների անարգել տարհանումը»: