տուն Լուրեր Հալեպում ահաբեկիչների գերությունից 100 հազար բնակիչ է ազատվել

Հալեպում ահաբեկիչների գերությունից 100 հազար բնակիչ է ազատվել

83
0

4394132

Սիրիայի կառավարական ուժերին՝ կողմնակիցների աջակցությամբ, հաջողվել է Հալեպի արևելյան թաղամասերից մոտ 100 հազար բնակչի ազատել ահաբեկիչների գերությունից. այս մասին TASS-ի հաղորդմամբ՝ հայտարարել է Սիրիայում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաաֆարին:

Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ իր ելույթում պաշտոնյան ասել է, որ Դամասկոսը վճռական է տրամադրվել հեռացնելու ահաբեկիչներին սիրիական հողերից, որոնք, ինչպես պնդում է Ջաաֆարին, աջակցություն են ստանում Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և տարածաշրջանում իրենց աջակիցներից: