տուն Լուրեր Հալեպի պատմական կենտրոնն ազատագրված է

Հալեպի պատմական կենտրոնն ազատագրված է

101
0

kTDB2gHh-580

Սիրիական բանակն իր վերահսկողության տակ է վերցրել Հալեպի պատմական կենտրոնը, որը գտնվում էր ապստամբների հսկողության տակ. Rosbalt.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Լոնդոնում գործող Մարդու իրավունքների մոնիթորինգի սիրիական կենտրոնը:

Հալեպի կենտրոնական հատվածի ազատագրման գործողություններում ներգրավված է եղել նաև օդուժը: Սիրիական բանակը ստիպել է զինյալներին լքել տարածքը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Սիրիայի կառավարական ուժերին՝ կողմնակիցների աջակցությամբ, հաջողվել էր Հալեպի արևելյան թաղամասերից մոտ 100 հազար բնակչի ազատել ահաբեկիչների գերությունից: