տուն Լուրեր Հակոբ Արշակյանը աշխատանքի է հրավիրում քաղաքացիներին

Հակոբ Արշակյանը աշխատանքի է հրավիրում քաղաքացիներին

130
0

ՀՀ կապի, տրանսպորտի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել որով աշխատանքի է հրավիրում քաղաքացիներին:

Նա, մասնավորապես, նշել է.

«ԱՇԽԱՏԱՆՔ

— Փնտրում եք ամենապատվաբեր աշխատանքն աշխարհո՞ւմ.

— ցանկանո՞ւմ եք մասնակցել մեր բոլորիս երազած հայրենիքի կայացմանն ու զարգացմանը.

— պատրա՞ստ եք վերցնել պատասխանատվություն, հանդես գալ նախաձեռնություններով, լինել առաջատար, սովորել ու սովորեցնել, գիշեր-ցերեկվա աշխատանքով լծվել մեր բոլորի հայրենիքի շենացմանն ու հզորացմանը.

— տիրապետո՞ւմ եք ռուսերեն եւ անգլերեն լեզուներին, ունե՞ք համակարգչային բազային գիտելիքներ.

— բարձր տեխնոլոգիական, ռազմարդյունաբերական Հայաստանի զարգացմանը գործնական աջակցություն ցուցաբերելու Ձեր եռանդով միացե՛ք մեր թիմին հետեւյալ ուղղություններով՝

1. տեխնոլոգիական ընկերություններ, ստարտափեր, դրանց աջակցություն

2. ռազմարդյունաբերություն

3. թվայնացում

Մեզ անհրաժեշտ են հետեւյալ մասնագետները.

— միջազգային վաճառքի մասնագետներ

— տեխնիկական առաջադրանքների մասնագետներ

— ծրագրերի/պրոյեկտների ղեկավարներ

— պայմանագրերի մասնագետներ (իրավաբաններ)

— միջազգային կապերի մասնագետներ

— գնումների մասնագետներ

— ֆինանսների մասնագետներ

Խնդրում եմ Ձեր CV-ն ուղարկել էլ փոստի հետեւյալ հասցեով՝

[email protected]

Դիմումների վերջնաժամկետ՝ 30 մարտ, 2019»: