Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն այսօր Կառավարության նիստից հետո անդրադարձավ կանոնավոր ուղեւորափոխադրում կատարող ընկերությունների դժգոհությանը: Նրանք, հիշեցնենք, դժգոհում են ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումներից:
Հակոբ Արշակյանի խոսքով՝ սպիտակ համարանիշներով մեքենաների համար փոփոխություն է եղել: «Մի փոքր խնդիր կա, որը նույնպես կլուծվի»,- ասաց նախարարը:
Նախարարը նշեց, որ փոքր ութտեղանոց մեքենաները կայանում են եւ ուղեւորափոխադրում են իրականացնում, խանգարում են մրցույթով շահած ընկերություններին: Այդ ամենը, նախարարի խոսքով, օրենսդրական բացի արդյունք է: