Կիբերհանցագործները կոտրել են ԱՄՆ-ի նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի նախընտրական շտաբի ղեկավար Ջոն Պոդեստայի թվիթերյան միկրոբլոգը՝ այնտեղ տեղադրելով Դոնալդ Թրամփին սատարող կոչ: Այս մասին The Guardian-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է շտաբի ներկայացուցիչ Նիք Մերիլը:
«Մենք հաստատում ենք, որ Ջոնի էջը կոտրել են», — ասել է պաշտոնյան:
Էջում տեղադրված կոչում, մասնավորապես, ասված է.
«Ես փոխել եմ իմ թիմը: Քվեարկեք Թրամփի օգտին»: