տուն Լուրեր Հակառուսական նոր պատժամիջոցները հնարավոր են

Հակառուսական նոր պատժամիջոցները հնարավոր են

97
0

angela-merkel-36504049ac41dad3e49f888451453db7_view_article_newԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հնարավոր է համարում Սիրիայում Մոսկվայի գործողությունների պատճառով հակառուսական նոր պատժամիջոցներ սահմանելը, փոխանցում է AP–ը։

Մերկելը նշել է, որ Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահները Սիրիայի իրավիճակը կքննարկեն Բեռլինում «նորմանդյան քառյակի» հանդիպման ժամանակ, սակայն կոչ է արել «հրաշքի» չսպասել։

Նրա խոսքով՝ ոչ մի տարբերակ, այս դեպքում՝ պատժամիջոցներ, չի կարելի բացառել՝ հաշվի առնելով ամբողջ իրավիճակը, սակայն Մերկելը նշել է, որ առաջնայինը մարդկային տառապանքներն ինչ–որ չափով նվազեցնելն է։