տուն Արցախ Հակառակորդի կողմից դիվերսիոն գործողությունները բացառվել են

Հակառակորդի կողմից դիվերսիոն գործողությունները բացառվել են

121
0
18903019_1412263488813089_1188414733_n
2017 թվականին հակառակորդի գործողություններում կա քանականան և որակական փոփոխություն: Եթե նախորդ տարի նրանց կրակոցներն ավելի դիպուկ էին, ապա այս տարի այդ մասով որոշակի փոփոխություն կա: Այս մասին Արցախում լրագրողների հետ հանդիպմանը նշեց ԱՀ պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը: Նա նաև հավելեց, որ նախորդ ամիսների համեմատությամբ որոշակի նվազում կա, թեև ժամանակ առ ժամանակ լարվածության աճ է լինում, բայց երկար չի տևում: Սահմանային իրավիճակը, նրա գնահատմամբ` կայուն լարված է: Իսկ հակառակորդի կողմից դիվերսիոն հետախուզական խմբերի գործողությունները բացառվել են:
«Նախորդ տարվա հետ համեմատած` այս տարի մի քանի անգամ ավելի քիչ է այդ խախտումների քանակը, և, կարելի է ասել, որակական տարբերություն էլ կա։ Մեր կողմից էլ տրվել են այնպիսի պատասխաններ, որ փորձ չձեռնարկեն հետագայում նման հարվածներ հասցնել։ Աշխատել ենք այնպիսի հարվածներ հասցնել, որոնց վնասը մի քանի անգամ ավելին է, քան թե իրենց մեզ տվածը»,- նշեց Մնացականյանը:
Նա նաև հավելեց, որ սադրիչ գործելավոճ հակառակորդը միշտ էլ ունեցել է, սակայն հաղթանակը մերն է եղել. «Իհարկե, Ադրբեջանը միշտ աշխատելու է, որ լարվածությունը շփման գծում ավելացնի, գնալով աշխատելու է վնասներ հասցնի մեզ, մենք էլ ամեն ինչ անելու ենք, որ համարժեք պատասխան տանք, երբ նպատակահարմար լինի»:
Ինչ վերաբերում է հունիսի 10-ին համանախագահների այցին, ՊԲ հրամանատարն ընդգծեց. «Մենք ներկայացնելու ենք այն իրավիճակը, որ ունենք այսօր: Ներկայացնլու ենք վերջին այցից մինչև հունիսի 10-ը եղած բոլոր խախտումները, և թե մեր կողմից ինչպիսի պատասխաններ են տրվել նրանց խախտումներին: Իսկ հետաքննության մեխանիզմների ներդրմանը հայկական կողմը միշտ էլ կողմնակից է եղել, և ադրբեջանական կողմն է, որ միշտ աշխատել է խոչընդոտել: Համանախագահներն էլ են կողմնակից այդպիսի մեխանիզմների ներդրմանը, համենայն դեպս, իրենք աշխատում են, որ վերադառնանք բանակցությունների սեղանի շուրջ»: