Մայիսի 4-ին և լույս 5-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 45 անգամ։
Ինչպես տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը, հակառակորդն այդ ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 730 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական ծառայություն՝ անհրաժեշտության դեպքում դիմելով պատասխան գործողությունների: