տուն Արցախ Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 150 կրակոց

Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 150 կրակոց

81
0

zinvor

Ապրիլի 2-ին և լույս 3-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը հարաբերական հանգիստ է եղել, տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 16 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 150 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել  վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: