տուն Լուրեր Հակամարտության ռազմական լուծում չի կարող լինել. ԵԱՀԿ-ում ամերիկացի դեսպան

Հակամարտության ռազմական լուծում չի կարող լինել. ԵԱՀԿ-ում ամերիկացի դեսպան

82
0

126463

ԱՄՆ-ը վերահաստատում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին իր աջակցությունը և բարձր է գնահատում նրանց ջանքերը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործում: ԵԱՀԿ մամուլի ծառայության հաղորդմամբ` այս մասին հայտարարել է կազմակերպությունում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Դանիել Բաերը:

«Միացյալ Նահանգները մտահոգված է շփման գծում բռնության սրացմամբ»,- ասել է Բաերը:

Պաշտոնյան նշել է, որ Միացյալ Նահանգները՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, ձեռնարկել էր լարվածության թուլացման անհապաղ քայլեր: ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին մայիսի 16-ին Վիեննայում նախաձեռնել էր  3 + 2 ձևաչափով հանդիպում, հայտարարելով, որ ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ֆրանսիայի համատեղ ջանքերով հնարավոր է նպաստել խաղաղ բանակցային գործընթացին:

«Բարձր մակարդակով հանդիպումը էական արդյունքներ ունեցավ: Հանդիպման ընթացքում կողմերը հաստատեցին, որ պետք է հարգել հրադադարի ռեժիմը, և դրանից հետո իրավիճակը շփման գծի երկայնքով կայունացավ: Մենք նաև կիսում ենք կողմերի հիասթափությունը, որ հակամարտությունը շատ երկար ձգձգվեց: Հակամարտության ռազմական լուծում չի կարող լինել»,- ընդգծել է ամերիկացի դեսպանը: