Ինչպես արդեն հաղորդել էինք՝ ԱԺ ՀԱԿ խմբակցությունը նախաձեռնել է ստորագրահավաք, որպեսզի Սահմանադրական դատարանում վիճարկի դեկտեմբերի վեցին տեղի ունեցած հանրաքվեի արդյունքները: ՀԱԿ-ին, գործընթացը սկսելու համար, անհրաժեշտ է 27 պատգամավորի ստորագրություն: Այս պահի դրությամբ ստորագրահավաքին միացել են Ստեփան Դեմիրճյանը, Արամ Մանուկյանը, Լեւոն Զուրաբյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Զարուհի Փոստանջյանը, Թեւան Պողոսյանը, Նիկոլ Փաշինյանը, Հեղինե Բիշարյանը, Լեւոն Դոխոլյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Տիգրան Ուրիխանյանը։ Մեր ունեցած տեղեկություններով, այս պահին ստորագրում է նաեւ Էդմոն Մարուքյանը։