Իրանը հայտարարել է, որ այս տարվա հաջի ժամանակ հրմշտոցի հետևանքով իրանցի զոհերի թիվը հասել է 464-ի: Սա մոտ երկու անգամ ավելի է նախորդ հայտարարված թվից, հայտնում է BBC-ն:
Իրանի ղեկավարությունը հայտնել է, որ իրանցի անհայտ կորածներին գտնելու հույս այլևս չի մնացել:
Սաուդյան Արաբիայի հայտնած տեղեկությունների համաձայն` Մեքքայի մոտ տեղի ունեցած միջադեպի ժամանակ մահացել է 769, վիրավորվել` 934 մարդ:
Միջադեպը տեղի է ունեցել ամենամյա ուխտագնացության ժամանակ, երբ տարբեր կողմերից եկող հավատացյալների երկու մեծ խումբ միախառնվել են իրար, ինչը հանգեցրել է խուճապային փախուստի: