տուն Լուրեր Հաիթիում ավտոբուսը մխրճվել է ամբոխի մեջ. զոհվել է 38 մարդ

Հաիթիում ավտոբուսը մխրճվել է ամբոխի մեջ. զոհվել է 38 մարդ

117
0

_26c3f926-d696-11e6-bfdf-9650955a20b7

Հաիթիում ավտոբուսի և մարդկանց բախման հետևանքով զոհվել է 38 մարդ, կան տասնյակ վիրավորներ. հաղորդել է Reuters գործակալությունը:

Ավելի վաղ France Presse գործակալությունը հաղորդել էր 34 զոհի և 15 վիրավորի մասին:

Միջադեպը տեղի է ունեցել երկրի հյուսիսային հատվածի Գոնաիվ քաղաքում: Սկզբում ավտոբուսը վրաերթի է ենթարկել երկու հետիոտնի, ապա դեպքի վայրից փախուստի դիմելիս մխրճվել է երաժիշտների խմբի մեջ: 34 մարդ մահացել է տեղում, ևս 4-ը՝ հիվանդանոցում: