Հարավաֆրիկյան հանրապետության ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Սենզո Մեյիվան երեկ սպանվել է Վեսլուռուսե գյուղում, որը գտնվում է մայրաքաղաք Յոհանեսբուրգից 20կմ հեռավորության վրա։ Այս մասին տեղեկացնում է France Presse գործակալությունը։
2 անհայտ անձինք ներխուժել են 27-ամյա ֆուտբոլիստի բնակարան և կրակ բացել նրա վրա։ Մեյիվային շտապ տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկներն արձանագրել են նրա մահը։
Ոստիկանությունը մեծ պարգևատրում է խոստացել հանցագործների մասին տեղեկություն հաղորդողներին։
Տեղեկացնենք, որ 27-ամյա դարպասապահը հանդես էր գալիս հարավաֆրիկյան «Օրլանդո Փայթերս» ակումբում։