Նոյեմբերի 18-ին Հաննովերում պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը իր առաջիկա մրցակից Մարտին Մյուրեյի հետ ասուլիս է հրավիրել:
Լրագրողներին առաջին հերթին հետաքրքրել են մրցամարտի անվտանգության հարցերը:
«Ընթացքում, իրավիճակից կախված, նորմալ կկողմնորոշվենք, սակայն բոլորս էլ լավատեսորեն ենք տրամադրված: Հույս ունեմ, որ ամեն ինչ խաղաղ կանցնի» – ասել է Արթուր Աբրահամը:
Հայ բռնցքամարտիկը նշել է նաեւ, որ նոյեմբերի 21-ին ամեն ինչ անելու է հաղթելու համար. «Հաղթանակը կարևոր է ինձ համար»: Մարտին Մուրայն էլ, իր հերթին, ընդգծել է հաղթելու մեծ ցանկությունը: