Իրաքի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող միջազգային կոաիցիայի կողմից «Իսլամական պետություն» խմբավորման ավտոշարասյանը հասցված հարվածի հետևանքով վիրավորվել է այդ խմբավորման առաջնորդ Աբու Բաքր Ալ-Բաղդադին։ Այս մասին տեղեկացնում է BBC-ն։
Հրթիռակոծումը տեղի է ունեցել Մոսուլի մերձակայքում։ ԱՄՆ-ի զինվորական հրամանատարությունն այս տեղեկությունն առայժմ չի կարողանում հաստատել։ Շաբաթ գիշեր ավիահարվածներ են հասցվել Իսլամական պետության ղեկավարների հավաքի վայրում։ Ոչնչացվել է 10 մեքենա, որոնցում նախնական տեղեկություններով՝ գտնվել են խմբավորման ղեկավարները։