Եղանակի տեսությունը վարող Մայք Սոբելն, ով աշխատում է կանադական Global Edmonton հեռուստաալիքում, ուղիղ եթերում փորձել է տեր գտնել անտուն շան համար։ Youtube-ում տեղադրված տեսանոյւթն արդեն դիտել է ավելի քան 2.7 մլն օգտատեր։
Մայքլ Սոբելը կենդանուն բերել է ստուդիա։ Եթերի ամբողջ ընթացքում շունը փորձում է պոկել պարանոցին կապած թելը և խաղալ հեռուստահաղորդավարի հետ։ Ի վերջո շանը հաջողվում է դա անել։
Նշվում է, որ Global Edmonton հեռուստաալիքում հաճախ են փորձում տեր գտնել անտուն շների համար։ Ըստ Սոբելի՝ սա առաջին դեպքն էր, երբ իրեն բաժին էր հասել նման մեծ շուն։