Հայաստանում այսօր հացը սահմանված քաշից պակաս է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը. «Երբ մենք հաց ենք գնում, մեզ միայն թվում է, թե հաց ենք գնել, մենք 30 տոկոսով օդ ենք գնում: Տարբեր տեխնոլոգիական հնարքներով հացին այդ ձևն են տալիս, թե իբր մեծ է, բայց այն պահանջված սահմանված քաշից 30 տոկոսով պակաս է, հացի քաշը պակաս է, խոնավությունը` բարձր»:
Արմեն Պողոսյանը նաև ընդգծեց, որ իրենք խնդիրն ուսումնասիրել են և դիմել նախագահի վերահսկողական ծառայություն, սակայն այնտեղից անբավարար պատասխան են ստացել. «Մենք ո՛չ պատժող մարմին ենք, ո՛չ էլ որոշում կայացնող, մենք ահազանգող մարմին ենք, իսկ վերահսկողություն չկա: Դիմել ենք նախագահական, մեզ այնտեղից պատասխանել են, որ դիմենք Սննդի անվտանգության պետական ծառայություն, չնայած այն հարցը, որով մենք ենք դիմել, վերաբերում էր իրենց»:
Մանրամասները` տեսանյութում