Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ցմահ ազատազրկման դատապարտվածները հացադուլ են հայտարարել, պահանջում են իրենց գործերի վերանայում: Թվով 45 դատապարտյալին միացել է եւս 5-ը:
«Հացադուլ հայտարարած դատապարտյալների թիվը 50 է, որից 13-ը գրավոր դիմում է ներկայացրել, իսկ մնացածն ուղղակի հրաժարվում են սնունդ ընդունել», — Araratnews.am-ին փոխանցեց Արդարադատության նախարարության ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը։ Դատապարտյալների առողջական վիճակն էլ, իր գնահատմամբ, բավարար է, գտնվում են բժշկի հսկողության տակ:
Նշենք նաեւ, որ երեկ Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հանձնարականով ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետի առաջին տեղակալ Ռաֆայել Հովհաննիսյանի հետ այցելել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հոկտեմբերի 12-ից հացադուլի մեջ գտնվող ցմահ դատապարտյալներին: